«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրապարակել է երկրի ղեկավարին ուղղված մի նամակ, որում գրում է` եթե Սերժ Սարգսյանը իսկապես ցանկանում է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, ապա պետք է մի շարք քայլեր ձեռնարկի:
Մասնավորապես, 14 կետից բաղկացած այդ հիմնաքայլերում Րաֆֆի Հովհաննիսյանը երկրի նախագահին կոչ է անում բացառել իր կուսակցության գործունեությունը նախագահի նստավայրում, քաղաքապետարաններից, գյուղապետարաններից հանել իր ղեկավարած կուսակցության գրասենյակները:
«Ժառանգության» առաջնորդը Սերժ Սարգսյանին նաեւ հորդորում է բացառել «եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորությունը», կատարել քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման եւ նրանց ցուցակների հետընտրական հրապարակման պահանջները:
Արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի այս նամակին` Գալուստ Սահակյանը դրանցում արտահայտված մտքերը «կարծեցյալ» որակեց. - «Ինչ որ ասում է տեքստում, կարծում եմ, դրանք հանիրավի ասված խոսքեր են, եւ պարզ պիտի ասեմ պարոն Հովհաննիսյանին, որ լրիվ ընդունում ենք իր ասածները, բայց վերագրումները մեզ չի կարող վերաբերել»:
Սահակյանը այնուհետեւ պնդեց, թե Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում կուսակցական գործունեությամբ չի զբաղվում,. - «Նախագահի կուսակցական գործունեությունը ծավալվում է կուսակցության կենտրոնական գրասենյակում: Հիմնականում դա տեղի է ունենում ժամը 7-8-ից հետո, երբ պետական պաշտոնավարման շրջանակներից դուրս է, եւ ամբողջ մամուլը այդ մասին գիտի»:
Նա հերքեց նաեւ, թե Հանրապետականը քաղաքապետարաններում եւ գյուղապետարաններում կուսակցության գրասենյակներ է պահում:
«Րաֆֆի Հովհաննիսյանի մտքերը կարծեցյալ են եւ մի քիչ ուշացած: Հայաստանի հանրապետական կուսակցությունը որեւէ քաղաքապետարանում կամ գյուղապետարանում որեւէ կուսակցական ո'չ գրասենյակ ունի, ո'չ էլ պատրաստվում է ունենալ: Իհարկե, եթե նման դեպքեր կան առանձին, մեզ համար էլ մտահոգիչ կլինի, եթե կոնկրետ ակնարկվի, թե` որտեղ, ինչպես: Միգուցե` բավականին լուրջ կուսակցություն ենք եւ ծավալուն, ինչ-որ տեղերում կարող են թերություններ լինել, պատրաստ ենք այդ թերությունները վերացնել», - ասաց Սահակյանը:
Ինչ վերաբերում է «եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման մտահոգությանը, ապա ՀՀԿ-ի փոխնախագահի համոզմամբ, այսկերպ պարզապես փորձ է արվում հարվածներ հասցնել եկեղեցուն:
«Ես կարծում եմ, հոգեւոր առաջնորդներին ավելի շատ հանդիպում է Րաֆֆի Հովհաննիսյանը, քան որեւէ հանրապետական: Այնպես որ, նույնը կարելի է ասել իր մասին: Խորհուրդ կտայի Րաֆֆի Հովհաննիսյանին այդքան չբերել եկեղեցին եւ քաղաքականացնել, քաղաքական տրամաբանության գործիչ չդարձնել», - հավելեց նա:
Սահակյանի կարծիքով, այս «հանիրավի վերագրումները» մեկ նպատակ ունեն` Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է այս կերպ ուղղակի ակտիվանալ նախընտրական շրջանում. - «Եվ դա մշակույթ է արդեն, տարիների պատմություն ունի: Ինչքան կարելի է` մտրակել Հանրապետականին, նոր հետո տեսնել, թե ինչպիսի ճանապարհներ կբացվեն: Ես էլ պատասխանում եմ, որ ում որ շատ ես մտրակում, նա ավելի շատ խոհեմ է դառնում եւ ավելի ուժեղ է դառնում»:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի համոզմամբ` Հովհաննիսյանի նամակը նպատակ ունի սթափության կոչ անել բոլորին եւ հատկապես երկրի բարձագույն իշխանություններին, որոնք խոսում են ազատ ու արդար ընտրությունների անցկացնելու կամքի մասին ու հույսեր ու սպասումներ առաջացնում միջազգային հանրության մոտ:
Ի պատասխան հարցին, թե արդյոք «Ժառանգություն»-ը Սերժ Սարգսյանից պատասխան ակնկալում է, Սաֆարյանը նշեց. - «Տրամաբանությունը հուշում է, որ նա պետք է անդրադառնա սրան, եթե ինքը իսկապես գտնում է, որ իր քաղաքացիների, իր ընդդիմախոսների խոսքը իր համար կարեւոր է, եւ ինքը լսում է կամ ունկնդրում է այդ խոսքը»: