Քանի որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը, Հոբելյանական պետական հանձնաժողովը հայտարարել է Անկախության 20-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) ընտրության մրցույթ:
Այս օրերին Հայաստանի բուհերում ընթացքի մեջ է 2010-2011 ուսումնական տարվա առաջին կիսամյակն ամփոփող քննաշրջանը, որի ընթացակարգը տարբերվում է բուհից բուհ:
Վերջին տարիներին Հին նոր տարվա ամսաթվի շուրջ ստեղծված տարակարծությունները վերացնելու համար Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից տեղեկացնում են, որ Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին:
Այս օրերին հանրապետության հրապարակում ձիերով կառքեր ու մանկական գնացքներ վարողներից շատերն այստեղ «աշխատում են» արդեն մի քանի տարի, նրանց շարքում կան եւ՛ տարիքն առած Ձմեռ պապեր, եւ՛ անչափահաս տղաներ:
Գերմանական Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգը (FAZ) հունվարի 4-ի համարում ընդարձակ հոդված է տպագրել Երեւանի քաղաքաշինական հիմնախնդիրների մասին։ Հոդվածը վերնագրված է «Երեւան 21»՝ զուգահեռներ անցկացնելով վիճելի «Շտուտգարտ 21» նախագծի հետ։
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը», որն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը:
Տոնական շաբաթը «Մաքսլիբերթի»-ի եթերում, ավանդական կենացներից մինչեւ վիրտուալ Ամանոր ու ֆորումային մաղթանքներ:
Նախատոնական այս օրերին ձուն Երեւանում եւ մարզերում շարունակում է մնալ չճարվող սննդամթերք:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները երեքշաբթի օրը բողոքի ակցիա անցկացրին նախագահական նստավայրի դիմաց:
Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում արդեն 2 տարի գործում է ադապտիվ ֆիզկուլտուրայի ամբիոն, որի պատրաստած մասնագետները պետք է կարողանան աշխատել սպորտով զբաղվող հաշմանդամ մարդկանց հետ:
Ամփոփելով տարին` Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն ու պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն անդրադարձան հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին:
Կրթության եւ գիտության նախարար Արմե ն Աշոտյանը ամփոփեց անցնող տարին` եզրակացնելով, որ 2010-ը ակտիվ աշխատանքի, փոխությունների եւ զարգացման տարի էր:
Բեռնել ավելին