«Ոսկե ծիրան» կինոփառատոնի` կինոն վերակենդանացնելուն ուղղված գործունեության կարևոր մասն է կազմում «Փառատոն անիվների վրա» ծրագիրը. արդեն 4 տարի շարունակ փառատոնը 4-5 օրյա ծրագրեր է տանում Հայաստանի մարզեր, Արցախ և Ջավախք, որտեղ ոչ կոմերցիոն կինո հանդիսատեսը հաճախ չի դիտում:
Կրթության եւ գիտության նախարարությունում կայացավ «LOGO MicroWorlds EX–ը Հայաստանի ու Սփյուռքի դպրոցների համար» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրավորման LOGO լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն ամփոփել է տարին` նշելով, որ նվագախմբի թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ երաժիշտների ցածր աշխատավարձը:
Երեւանում անցկացվեց Նորարար ուսուցիչների երկրորդ համաժողովը եւ ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Microsoft ընկերությունը «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակում Հայաստանի նորարար ուսուցիչներին հնարավորություն է տալիս ցուցադրել, թե դասավանդելու իրենց մեթոդների մեջ ինչպես են օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաները:
Պարզելու համար աշակերտների գիտելիքների եւ իրենց կազմած քննական թեստերի բարդության մոտավոր պատկերը` Գնահատման եւ թեստավորման կենտրոնը 2010-ի հոկտեմբերին հանրապետության բոլոր ավագ դպրոցներում արտաքին գնահատումներ է իրականացրել հայոց լեզու, գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից:
Նոյեմբերի կեսերին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած նորածնի ծնողները դիմել են ոտիկանություն: Դեկտեմբերի 10-ին նորածնի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգքրի 130 հոդվածի 2-րդ մասով: Մինչեւ քննության ավարտը ծնունդն ընդունած բժիշկը ստացել է առողջապահության նախարարի խիստ նկատողությունը:
Հայկական ֆլեշմոբ դիվիզիան անցկացրեցին հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը նվիրված միամսյակի վերջին ակցիան, որին մասնակցել են ավելի քան 150 երիտասարդներ` այդ թվում եւ հաշմանդամներ:
«Մի խեղաթյուրեք փաստերը», «Հայաստանում հիմնական լեզուն հայերենն է» եւ նման բովանդակության այլ կոչերով շուրջ 140 մարդ դուրս էին եկել փողոց` պայքարելու բրիտանական հանրահայտ հրատարակչության թույլ տված սխալի դեմ:
Բնապահպան ակտիվիստների նախաձեռնությամբ` դեկտեմբերի 18-ին «Վիշապների պուրակ» կոչված այգում կկայանան հանրային լսումներ այգու տարածքում կառուցապատման աշխատանքների շուրջ:
Դեկտեմբերի 10-12-ը Երեւանում կայացել է ՀՅԴ երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը:
Դեկտեմբերի 13-ին Բյուրականի աստղադիտարանում հանձնվել է երիտասարդ աստղագետների համար սահմանված Հայկական աստղագիտական ընկերության Երվանդ Թերզյանի անվան հերթական տարեկան մրցանակը:
Հայաստանում եւ Թուրքայում ԱՄՆ դեսպանատների ֆինանսավորմամբ իրականացվում է «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագիրը, որը հնարավորություն կտա հայ, թուրք եւ ամերիկացի երիտասարդներին համատեղ ծրագրեր իրականացնել, մասնակցել դասընթացների:
Բեռնել ավելին