Մամուլը քննարկում է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
Մամուլը քննարկում է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Թերթերն անդրադառնում են նաև տնտեսական թեմաների, մասնավորապես, Հայաստանի պետական պարտքի «կտրուկ աճին»:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կրակովյան հանդիպման համատեքստում թերթերն անդրադառնում են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին: Մամուլը փորձում է հստակեցնել Հայաստանի հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների շրջանակը, հետևում գնաճով պայմանավորված գործընթացներին:
Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել վերջին շրջանի թանկացումների թեման և այդ համատեքստում՝ սոցիալական խնդիրները, այդ թվում՝ արտագաղթի: Մամուլն անդրադառնում է ղարաբաղյան գործընթացին՝ վաղը Կրակովում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարովի հանդիպման ու դրան ընդառաջ Լավրովի արած հայտարարությունների լույսի ներքո:
Թերթերի ուշադրության կենտրոնում արտերկրում զինվորի վիրահատության համար Հայաստանի պաշտպանության նախարարի՝ սոցցանցի միջոցով նախաձեռնած դրամահավաքն է, ԼՂ խնդրի շուրջ Ռուսաստանի արտգործնախարարի՝ նախօրեին հայտնած նկատառումները: Մամուլը շարունակում է հետևել նաև թանկացումների թեմային:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում արտերկրում զինվորի վիրահատության համար Հայաստանի պաշտպանության նախարարի՝ սոցցանցի միջոցով նախաձեռնած դրամահավաքն է: Մամուլը շարունակում է հետևել թանկացումների թեմային:
Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապրիլից Հայաստանում սպասվող փոփոխությունների թեման: Լրատվամիջոցներն անդրադառնում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախկին ընդդիմադիր, ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցի բավարարմանը, վերջին շրջանի թանկացումներին, մյուս ուշագրավ թեմաներին:
Մամուլը շարունակում է քննարկել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրերս տեղի ունեցած խորհրդակցությունը, որի ժամանակ վերջինս խոսել էր գնաճի հետևանքները մեղմելու անհրաժեշտության մասին: Այդ խորհրդակցության ընթացքում նախագահի արած որոշ հայտարարություններ թերթերին հիմք են տվել ենթադրելու, որ Սարգսյանը մտադիր է առաջիկայում ստանձնել վարչապետի պաշտոնը:
Թերթերն արձագանքում են նախօրեին Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը, որի ժամանակ վերջինս խոսել էր գնաճի հետևանքները մեղմելու անհրաժեշտության մասին: Մամուլի ուշադրության կենտրոնում է մնում շփման գծում տիրող իրադրությունը:
Լրատվամիջոցներն ուշադրությամբ հետևում են Երևանի կենտրոնում հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարի շուրջ զարգացումներին: Թերթերն արձագանքում են նաև սոչիաբնակ հայ գործարար, ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուբեն Թաթուլյանի՝ նախօրեին հրապարակված աղմկահարույց հարցազրույցին:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Երևանի կենտրոնում հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարի շուրջ զարգացումներն են:
Բեռնել ավելին