Մամուլը քննարկում է վերջին շրջանում իշխանությունների հայտարարած հավակնոտ ծրագրերի իրատեսականությունը, փորձում է կանխատեսել իշխանական համակարգում առաջիկայում սպասվող խմորումների ընթացքը: Թերթերն արձագանքում են նաև բոլշևիկյան գործիչների անուններ կրող փողոցները վերանվանելու նախաձեռնությանը:
Մամուլի ուշադրության կենտրոնում տարածաշրջանային իրողություններն են, մասնավորապես, հարավկովկասյան հակամարտությունների համատեքստում Մոսկվայի վարած քաղաքականությունը: Լրատվամիջոցներն անդրադառնում են նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
Մամուլն անդրադառնում է Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին, կենտրոնանալով, մասնավորապես, այդ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վրա:
Թերթերը վերլուծում են Հայաստանի և Իրանի նախագահների վերջին հանդիպումն ու դրա ժամանակ հնչած հայտարարությունները: Լրատվամիջոցներն արձագանքել են նաև «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրենց խմբակցությունը պատրաստվում է ԵՏՄ-ից դուրս գալու հարցով քննարկում հրավիրել:
Թերթերը վերլուծում են Հայաստանի և Իրանի նախագահների վերջին հանդիպումն ու դրա ժամանակ հնչած հայտարարությունները, անդրադառնում են այլ հրատապ թեմաների:
Տեղեկատվական կայքերի ուշադրության կենտրոնում կառավարության գործունեությունն է, ղարաբաղյան հակամարտությունը և Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի խստացող վերաբերմունքի հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա:
Մամուլը գնահատում է տարածաշրջանում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ այն դիտարկելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում:
Մամուլը շարունակում է քննարկել այն հնարավոր իրավիճակը, որում կարող է հայտնվել Հայաստանը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության հետագա խորացման պարագայում: Հարցը, մասնավորապես, դիտարկվում է Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացման համատեքստում:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ռուսաստան-ԱՄՆ սրված հարաբերություններն են ու դրանց հնարավոր ազդեցությունը մասնավորապես Հարավային Կովկասի գործընթացների վրա, մամուլը շարունակում է քննարկել Հայաստան-Իրան համագործակցության թեման:
Լրատվամիջոցներն արձագանքել են Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն մեկնաբանությանը, որ վերջինս արել էր Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից սպառազինություն տրամադրելու վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումների կապակցությամբ: Մամուլն անդրադառնում է նաև իրանական «Շարղ» օրաթերթին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին:
Մամուլը փորձում է հասկանալ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ Կոնգրեսի կողմից նոր պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվայի դաշնակից Երևանին սպասվող հնարավոր քաղաքական և տնտեսական մարտահրավերները: Թերթերը շարունակում են ուշադրության տակ պահել ԵՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցության նպատակահարմարության թեման:
Մամուլն անդրադառնում է ներքաղաքական և տարածաշրջանային իրողություններին, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո շփման գծում ստեղծված իրադրությանը, առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական ցուցանիշներին:
Բեռնել ավելին