Հայաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի այսօր երեկոյան կայանալիք նիստն է:
Հայաստանյան տպագիր մամուլից այսօր առանձնացրել ենք երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հրապարակումները:
Հայաստանյան մամուլը լայնորեն արձագանգքում ու մեկնաբանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի նկատմամբ կիրառված բռնությունը: Անդրադարձեր կան Մյունխենում Ադրբեջանի նախագահի հոխորտալից հայտարարություններին:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոսկվա կատարած այցն է, Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Քննարկման թեման՝ օրերս կայացած խորհրդաժողովն ու «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը։
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի նախաձեռնությամբ երեկ անցկացված խորհրդաժողովն ու դրա ընթացքում հնչած հայտարարություններն են, սահմանին և շփման գծում ադրբեջանական կողմի հերթական սանձարձակ գործողությունները:
Բերձորի միջադեպը, դրան հաջորդած զարգացումներն ու կատարվածի մեկնաբանությունները շարունակում են մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Անդրադարձեր կան «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի նախաձեռնությամբ այսօր կայանալիք խորհրդաժողովին, այլ ուշագրավ թեմաների:
Լրատվամիջոցներն անդրադառնում են Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ իր ռուս պաշտոնակցին հղած միջնորդությանը Պերմյակովի գործը հայ իրավապահներին փոխանցելու մասին, Բերձորում տեղի ունեցած աղմկահարույց բռնություններին:
Մամուլը լայնորեն արձագանքել է Բերձորում «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ակտիվիստների նկատմամբ գործադրված աղմկահարույց բռնություններին: Չեն շրջանցվել նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքում վիճահարույց փոփոխության շուրջ վերջին զարգացումները:
Մամուլն անդրադառնում է «Շրջանառության հարկի» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաներին, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության քվեարկությանը, ԵՏՄ շուկայի անկայունությանը և ռուբլու անկմանը։
Մամուլն անդրադառնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով երեկ հրապարակված հռչակագրին, վերլուծում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ ընդգծելով դրա էական տարբերությունը նախորդներից:
Լրատվամիջոցներն անդրադարձել են ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցում հայաստանյան պատվիրակության՝ նիստին ներկա անդամների քվեարկությանը, Եվրադատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի՝ երեկ ավարտված դատական լսումներին, Բանակի օրվա առիթով անցկացված միջոցառումներին:
Մամուլի ուշադրության կենտրոնում այսօր նշվող Բանակի օրն է: Ուշագրավ հրապարակումներ կան «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ զարգացումների, Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցի վերաբերյալ:
Բեռնել ավելին