Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Մամուլը անդրադարձել է նաև ներքաղաքական կյանքում սպասվող իրադարձություններին, մասնավորապես՝ ոչ իշխանական եռյակի առաջիկա հանրահավաքին:
Մամուլի ուշադրության կենտրոնում կրկին ներքաղաքական զարգացումներն են, մասնավորապես` ոչ իշխանական եռյակի առաջիկա համապետական հանրահավաքն ու դրան ընդառաջ նախատեսված միջոցառումները: Չեն շրջանցվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն ու դրա հետ կապված խնդիրները:
Ներքաղաքական հարցերը շարունակում են կենտրոնական տեղ զբաղեցնել հայաստանյան տպագիր մամուլի էջերում: Հրապարակումներ կան Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, այլ հրատապ թեմաների շուրջ:
Մամուլն անդրադառնում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Անկախության տոնի խորհրդին, «Նաիրիտ»-ի ճակատագրին և այլ թեմաների։
Այսօրվա մամուլում մեծ տեղ են գրավում ոչ իշխանական քառյակում վերջին զարգացումներին և դրա՝ փաստացի եռյակի վերածվելուն նվիրված հրապարակումները: Հրապարակումներում շոշափվում է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ոչ իշխանական քառյակի երեկվա նիստն է և հանրահավաքը հոկտեմբերի 10-ին անցկացնելու մասին որոշումը: Հրապարակումներում վերլուծվում է հանրահավաքին ՀՅԴ-ի չմասնակցելու հարցը, փորձ է արվում կանխատեսել ներքաղաքական զարգացումները դրանից հետո:
Քաղաքական «թեժ աշնան» թեման կենտրոնական տեղ է զբաղեցնում հայաստանյան լրատվամիջոցների այսօրվա հրապարակումներում: Չի շրջանցվել նաև առաջիկայում Փարիզում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում «սառը ցնցուղների» մասին ոստիկանապետի հայտարարությունն ու դրա արձագանքներն են: Մամուլն անդրադառնում է նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգմանը, այլ հրատապ թեմաների:
Հայաստանյան մամուլը շարունակում է քննարկել անցած շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, անդրադառնում է ներքաղաքական սպասվող զարգացումներին:
Մամուլի ուշադրության կենտրոնում նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթն է իր գլխավորած Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում, Ազգային ժողովի՝ երեկ մեկնարկած աշնանային նստաշրջանի առաջին նիստը:
Մամուլը մեկնաբանում է Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահի մակարդակով հայկական պատվիրակության մասնակցությանը, Սահմանադրության սպասվող բարեփոխումներին, ինչպես նաև Արարատյան դաշտի արտեզյան ավազանի անխնա շահագործման արդյունքում մոտալուտ էկոլոգիական աղետի հեռանկարին:
Բեռնել ավելին