Մամուլի ուշադրության կենտրոնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի սկանդալային հայտարարությունը և դրան պաշտոնական Երևանի արձագանքը, Մինսկի խմբի շրջանակներում բանակցային ձևաչափի փոխոխության հնարավորությունը, կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված նոր զարգացումները:
Մամուլի ուշադրության կենտրոնում են ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները, մասնավորապես` ընդդիմության պահվածքը, ակնկալիքները նորակազմ կառավարությունից: Կան հրապարակումներ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ու ԵՄ - Հայաստան փոխհարաբերությունների հեռանկարների մասին:
Հայաստանի արտգործնախարարի իրանական այցի առիթով մամուլն անդրադառնում է հայ-իրանական հարաբերություններին: Թերթերը քննարկում են նաև ուկրաինական զարգացումները, Հայաստանի սահմանադրական բարեփոխումները:
Հայաստանյան լրատվամիջոցներն անդրադարձել են Մամուլի ազատության համաշխարհային օրվան, ներքաղաքական և արտաքին քաղաքական մի շարք թեմաների:
Մամուլն անդրադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու` պաշտոնական Բաքվի մտադրությանը, երեկ Երևանում Հայաստանի կոմկուսի անցկացրած մայիսմեկյան շքերթին, կառավարությունում կատարված կառուցվածքային փոփոխություններին:
Մամուլը քննարկում է նոր նախարարների նշանակումները, արձագանքում է Մինսկում կայացած Մաքսային միության անդամ երկրների գագաթնաժողովին:
Մամուլի ուշադրության կենտրոնում է Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած քվեարկությունը և այդ լույսի ներքո «հրաշալի քառյակի» հետագա ճակատագիրը: Թերթերը նաև վերլուծում են նշանակումները նոր կառավարությունում, Մինսկում երեկ տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու պատճառները:
Մամուլը փորձում է վերհանել Մինսկում այսօր մեկնարկած Մաքսային միության գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցության պատճառները, անդրադառնում է ներքաղաքական իրավիճակին՝ նոր կառավարության ձևավորման համատեքստում:
Մամուլում առավել քննարկվող թեմաներից են կուտակային կենսաթոշային համակարգի շուրջ զարգացումները, կառավարության շարունակվող կազմավորումը, Գյումրիում երկաթուղայինների նախազգուշական գործադուլը:
Մամուլը լուսաբանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումները, վերլուծում ապրիլի 24-ի կապակցությամբ Հայաստանից և Թուրքիայից հնչած հայտարարությունները, անդրադառնում այլ հրատապ թեմաների:
Գրեթե բոլոր թերթերը իրենց առաջին էջերում անդրադառնում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին և այդ համատեքստում վերլուծում Թուրքիայի վարչապետի երեկվա աննախադեպ հայտարարությունը: Մամուլը քննարկում է նաև նախագահ Սարգսյանի արձագանքը ակադեմիկոս Ջրբաշյանի` Սևանից բաց թողնվող ջրի վերաբերյալ հարցին, հասարակական հնչեղություն ունեցող այլ խնդիրներ:
Մամուլը անդրադառնում է Հայաստանի երկրորդ նախագահի հայտարարություններին, ներքաղաքական այլ թեմաների:
Բեռնել ավելին