Մամուլը անդրադարձել է Ղրիմի շուրջ զարգացումներին, Հայաստանում վերջին օրերի հանրային տարբեր ընդվզումներին, խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերի, մասնավորապես՝ ՀԱԿ - ԲՀԿ համագործակցության թեմային:
Մամուլը անդրադառնում է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին, գազային պայմանագրերի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին, Վերահսկիչ պալատի մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին:
Մամուլը անդրադառնում է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Հայաստանի իշխանությունների շարունակվող լռությանը և այդ համատեքստում երեկ Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա նախաձեռնած ակտիվիստներին բերման ենթարկելու փաստին, այսօր Դուբլինում ԵԺԿ-ի լիագումար նստաշրջանում սպասվող Սերժ Սարգսյանի ելույթին, այլ հրատապ թեմաների:
Ուկրաինական զարգացումների համատեքստում հայաստանյան մամուլն անդրադառնում է Վիկտոր Յանուկովիչի անձնական սերտ հարաբերություններին Գագիկ Ծառուկյանի հետ, Ծառուկյան - Իվանիշվիլի՝ լրատվամիջոցներում քննարկվող զուգահեռներին:
Մամուլը անդրադառնում է Ուկրաինայում, մասնավորապես Ղրիմում, ստեղծված իրավիճակին՝ այդ տեսանկյունից վերլուծելով պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությունը: Թերթերը նաև մեկնաբանում են անցած շաբաթ օրը կայացած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
Հայաստանյան մամուլում գերիշխում է Մարտի 1-ի թեման։
Մամուլը անդրադառնում է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ խորհրդարանում քննարկվող նախաձեռնությանը, Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովի փաստացի անգործությանը, «Արմավիա»-ի հսկայական պարտքերի խնդրին, այլ թեմաների:
Մամուլի հրապարակումներում քննարկվում է ներքաղաքական ու միջազգային հրատապ հարցերի մեծ շրջանակ՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու տարբեր նախաձեռնություններից մինչև Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմության ճանաչումը:
Մամուլը անդրադառնում է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած օրինագծի սպասվող քվեարկությանը Ազգային ժողովում, գազային պայմանագրերի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հավանական ճակատագրին:
Հայաստանյան մամուլը անդրադառնում է Ուկրաինայում տեղի ունեցող փոփոխություններին և դրանց համատեքստում Եվրամիության ու Ռուսաստանի հետ այդ երկրի հետագա հարաբերությունների խնդրին:
Մամուլն անդրադառնում է Ուկրաինայում ծավալվող վերջին զարգացումներին, որտեղ, ինչպես հայտնի է, դրության տերն արդեն ընդդիմությունն է:
Մամուլը անդրադառնում է Ուկրաինայի իրադարձություններին և դրանց հայաստանյան արձագանքներին, ոչ իշխանական ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանում բարձրացնելու նախաձեռնությանը, հրատապ այլ թեմաների:
Բեռնել ավելին