«Երկիր»-ը գրում է. - «Իշխանություններին ներկայացված ՀԱԿ-ի 15 պահանջներին անգամ հպանցիկ անդրադարձից պարզ է դառնում, որ դրանք ընդհանուր առմամբ բավական երկակի բնույթ ունեն: Դրանցից մի քանիսը` քաղաքական առումով ամենաէականները, արմատական են, ինչպես, օրինակ, վարչապետի գլխավորությամբ մի խումբ պետական չինովնիկների պաշտոնանկության, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջները: Բայց հիմնականում ներկայացված են պահանջներ, որոնք բխում են այս պահի սոցիալ-տնտեսական իրավիճակից, ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորություններից, որոնք, որքան էլ պոպուլիստական են, այնուամենայնիվ, իշխանություններին գործելու դաշտ են թողնում»: