Lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Վերջին 2-3 տարիներին Միասին երիտասարդական կազմակերպության ճամբար են այցելել նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարը եւ մյուսները: Ոչ այնքան պաշտոնական մթնոլորտում հնչել են բավական կարեւոր եւ բավական պաշտոնական հարցեր ու մտքեր: Նախագահն ու ԱԳ նախարարը հաշվետու են եղել ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ եւ արել մի շարք քաղաքական հայտարարություններ: Ինչո՞ւ են երկրի ղեկավարները որոշել ընտրել մարդկանց կարեւոր իրադարձությունների մասին պատմելու եւ, փաստորեն, մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու հենց նման ձեւաչափը»: