«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանը դատողություններ էր անում այն մասին, որ կոնկրետ Շուշիի ազատագրումից Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել, իրենք դա թաքուն են արել: Հիմա մեկ այլ «իմաստուն միտք» է շրջանառության մեջ դրվել: Վերջերս ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներից մեկը տարավ-բերեց, թե եթե 1992-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քիչ խելք ունենար, Նախիջեւանը կազատագրեինք: Այ տնաշեններ, բա Շուշին «թաքուն-թաքուն» ազատագրել էիք` Նախիջեւանն է'լ ազատագրեիք, ինչո՞ւ էիք սպասում Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմանը»: