«Հրապարակ»-ը, անդրադառնալով թիվ 10 ընտրատարածքում ընտրապայքարից հրաժարված դերասան Վլադիմիր Կոստանյանի քայլին, գրում է. - «Ինչ-ինչ, բայց մի հարցում պարոն դերասանը ճիշտ է. հիմնական թեկնածուներ են դառնում Հմայակ Հովհաննիսյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, դեռեւս մի որոշ ժամանակ առաջ Հմայակ Հովհաննիսյանը խոստովանեց, որ պատրաստվում է իր թեկնածությունը հանել` հօգուտ Նիկոլի, բայց ճակատագիրը դաժան խաղ խաղաց: Ակնհայտ է, որ Հմայակ Հովհաննիսյանը փոխել է իր այս մտադրությունը կամ պարզապես մոռացել»: