Ես կառաջարկեի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին հրապարակել իր դատական հայցի ամբողջական փաստաթղթերը, այդ թվում՝ 600-էջանոց դիմումը Թուրքիայի Սահմանադրական դատարան և 900-էջանոց հայցադիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև դրանց պատասխանները։ Ի վերջո, սա մասնավոր հայց չէ, այլ առնչվում է Թուրքիայից հայ ժողովրդի կալվածքների պահանջներին: