2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերով դատակոչված վկաներից ոմանք դատարանի դահլիճում հրաժարվում են նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից` հայտարարելով, թե ոստիկաններն այդ ցուցմունքները իրենցից բռնությամբ են կորզել:
Մայիսի 29-ին Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, որոշ տվյալներ հրապարակելով «Մարտի 1-ի» գործով իր ղեկավարած կազմակերպության պատրաստած միջանկյալ զեկույցից, հայտարարեց, թե` «կատարվում են բռնություններ, վկաների վրա կա շատ լուրջ ճնշում»: