Պաշտոնավարման ութ տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը անվանել ցեղասպանություն: Այդուհանդերձ, անհասկանալի պատճառով, որը կարող է ներկայացվել միայն որպես միամտություն, բազմաթիվ հայեր Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, Օբամայի պաշտոնավարման առաջին տարվանից՝ 2009 թվականից ի վեր զուր հույսեր էին փայփայում, որ նա կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը: