Պրոֆ. Թաներ Աքչամը լուրջ հարված է հասցրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտումներին խիստ բովանդակալից մի դասախոսության ժամանակ, որը տեղի է ունեցել Արարատ-Էսքիջյան թանգարանի Շին մատուռում (Միշն Հիլզ, Կալիֆորնիա), նոյեմբերի 20-ին:
Նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո, ինքնակոչ հայ վերլուծաբանները բազմաթիվ ենթադրություններ արեցին նորընտիր նախագահի գործարար կապերի մասին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սխալմամբ եզրակացնելով, որ նա Հայաստանի թշնամիների կողմը կբռնի... Քանի որ Թրամփը որևէ մեկնաբանություն չի արել հայկական հարցերի վերաբերյալ, ուստի ոչ ոք իրականում չի կարող իմանալ, թե ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը...
Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի նախագահ Էրդողանը գնալով ավելի բռնակալ է դառնում: Ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ կուսակցության թուրքական խորհրդարանի 11 անդամների ձերբակալությունը վերջինն է Էրդողանի բռնապետական քաղաքականության երկար շարանում:
Հայաստանը բարձր զարգացած և ժողովրդավարական երկիր դարձնելու միակ ճանապարհն է՝ ողջունել ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի առավելագույն թվով ներգրավվածությունը, անկախ նրանց բնակության վայրից: Քանի որ Հայաստանը (ներառյալ Արցախը) համայն հայության Հայրենիքն է, ուստի յուրաքանչյուր հայ իրավունք ունի և պարտավոր է նպաստել նրա Վերածննդին...
Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Վիկիլիքսի» հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հակերային հարձակմամբ ձեռք բերված 27 հազար նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեից:
Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատները մեկ անգամ ևս օրենք ընդունեցին, քրեականացնելով Ֆրանսիայի կամ միջազգային դատարանների կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կամ այլ ցեղասպանությունների կամ մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը, նվազեցումը կամ ծայրահեղ նվաստացումը, եթե այն ուղեկցվում է բռնության կամ ատելության հրահրմամբ:
Ամերիկյան հասարակության շրջանում առկա է համատարած դժգոհություն և անվստահություն նախագահի երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հանդեպ: Ամերիկահայերը նույնպես բացասաբար են տրամադրված այդ թեկնածուների նկատմամբ: Ավելի կոնկրետ՝ Քլինթոնը ցույց է տվել, որ հայկական հարցերով նրան չի կարելի վստահել, իսկ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ:
Ոչ բոլորն են համակարծիք այն հարցում, թե արդյոք սփյուռքահայերը պետք է խառնվեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Միգուցե «խառնվել» բառը ճիշտ չի ընտրված, սակայն հայրենիքում տեղի ունեցող զարգացումներում ներգրավված լինելը և դրանց մասին խորապես մտահոգվելը պետք է մեծ հետաքրքրություն ներկայացնի բոլոր հայերի համար, քանզի դա նրանց բնօրրանն է:
Սույն հոդվածը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ընթերցողների համար, որոնք հավանաբար ծանոթ չեն քարոզչական նվիրատվության մասին ամերիկյան օրենքներին: Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակումների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում:
Հայաստանի Հանրապետության, Արցախի, Չեխիայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի և Միացյալ Նահանգների 16 այլ հայ լրագրողների հետ միասին, ես ևս հրավիրված էի մասնակցելու «Ալիք» հայկական օրաթերթի 85-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը:
Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից հայերի բնաջնջման ծրագրի շարժառիթը ավելի շուտ ոչ թե պանիսլամական մոլուցքն էր, այլ պանթուրքական մոլեռանդ ազգայնականությունը...
Վերջին չարագուշակ զարգացումը թուրքական ներխուժումն էր Սիրիայի սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը, որը գրավված էր ԻԼԻՊ-ի կողմից: Սակայն, հակառակ թուրքական պրոպագանդայի, Թուրքիայի զինուժը Սիրիա չէր ներխուժել ԻԼԻՊ-ին դուրս մղելու համար․․․
Բեռնել ավելին