«Առավոտ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրում է, որ հունվարի 25-ին Սոչիում նախատեսվում է Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ եռակողմ հանդիպումը: «Ըստ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրների, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների` երեկ կայացած հանդիպման ժամանակ դրա մասին ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն: Նույն աղբյուրը կանխատեսում է, որ Սոչիում կայանալիք հանդիպման արդյունքում որեւէ հռչակագիր գուցեեւ չստորագրվի, սակայն էապես նվազելու է Ադրբեջանի ագրեսիվ ռիտորիկան իր հարեւան երկրի նկատմամբ», - փոխանցում է թերթը: ԼՐԱՑՎԱԾ