«Առավոտ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրում է, որ հունվարի 25-ին Սոչիում նախատեսվում է Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ եռակողմ հանդիպումը: «Ըստ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրների, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների` երեկ կայացած հանդիպման ժամանակ դրա մասին ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն: Նույն աղբյուրը կանխատեսում է, որ Սոչիում կայանալիք հանդիպման արդյունքում որեւէ հռչակագիր գուցեեւ չստորագրվի, սակայն էապես նվազելու է Ադրբեջանի ագրեսիվ ռիտորիկան իր հարեւան երկրի նկատմամբ», - փոխանցում է թերթը:
«Հայաստանի իշխանություններին ԵԽԽՎ-ում կարծես թե կրկին մռայլ օրեր են սպասում», - գրում է «Հայկական Ժամանակ»-ը` մանրամասնելով. - «Բացի այն, որ նիստի նախօրեին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվելու է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի «կոնֆիդենցիալ» զեկույցը, նաեւ ԵԽԽՎ լիագումար նիստում ներկայացվելու է մի զեկույց, որտեղ խոսվում է լրատվամիջոցների ազատության մասին եւ որտեղ Հայաստանի մասին բավական կոշտ եւ կարեւոր գնահատականներ կան: Բայց սա դեռ ամբողջը չէ: Պարզվում է, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը կրկին ձայնի իրավունքից զրկելու հարց կարող է բարձրացվել: Եվ դա կարող է տեղի ունենալ ԵԽԽՎ նստաշրջանը բացվելուն պես»:
«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը «Պատրանքներ եւ իրականություն» հոդվածում, ընդհանուր առմամբ արդարացված համարելով հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրներում պաշտոնական Երեւանի ակնկալիքը պաշտոնական Մոսկվայից, նշում է. - «Արդյո՞ք Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Այդ հարցը, թերեւս, միշտ էլ արդիական էր Հայաստանի համար, սակայն վերջին շրջանում ավելի հաճախ էր հնչում հայ հասարակությունում եւ քաղաքական շրջանակներում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ իր քաղաքականությունում Ռուսաստանը ոչ միշտ կամ ոչ բավարար չափով էր հաշվի առնում Հայաստանի շահերը։ Օրինակ, «Վերին Լարսի» անցակետի փակման հետ կապված իրավիճակը ցույց տվեց, որ «Մոսկվան արցունքներին չի հավատում», նույնիսկ եթե խոսը այնպիսի վաստահելի դաշնակցի «արցունքների» մասին է, ինչպիսին Հայաստանն է, որի տարածքում է տեղակայված միակ ռուսաստանյան ռազմակայանը Հարավային Կովկասում»:
ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի առաջիկա նիստի վերաբերյալ «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ասում է. - «Ինձ առանձնապես չի էլ անհանգստացնում, որ թե ինչու մարտի 1-ի իրադարձությունները եւ պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը այս կառույցը չի քննարկել։ Ինձ հայտնի էլ չէ, թե առաջիկա նիստում պատրաստվու՞մ են դա անել, թե՞ դարձյալ ինչ-որ պատճառաբանությամբ օրակարգում ընդգրկված հարցի քննարկումը շրջանցվելու է։ Ժամանակավոր զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովին Պրեսկոտն ու Կոլոմբիեն ինչ-որ զեկույց կամ կոնֆիդենցիալ գնահատականներ ներկայացրել են, որոնք սակայն, խիստ հակասական են», - պնդում է Սամվել Նիկոյանը։
«168 ժամ»-ը տեղեկացնելով, թե Հայաստանի իշխանությունների կողմից Հանրային խորհրդին վերջերս հատկացված գրասենյակ գտնվում է «Էրեբունի պլազա» հյուրանոցի 6-րդ հարկում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի անմիջական հարեւանությամբ, մեկնաբանում է. - «ԱԺՄ նախագահ, երբեմնի քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի նշանակումը Հանրային խորհուրդ կոչվող անիմաստ կառույցի նախագահի պաշտոնում շատերի կողմից ընդունվեց կարեկցանքով։ Այն իմաստով, որ վերջապես իրականացավ Վազգեն Մանուկյանի վաղեմի եւ երեւի միակ երազանքը՝ նա դարձավ որեւէ բանի նախագահ։ Սակայն պարզվում է՝ Վազգեն Մանուկյանի այդ էսթետիկական հաճույքը նաեւ բավական թանկ արժե հարկատուների համար։ Անցած տարվա վերջին Հանրային խորհրդի աշխատակազմը «Էրեբունի» հյուրանոցում վարձակալել է մոտ 200 քառակուսի մետր տարածք, որի դիմաց պետությունը, այսինքն՝ հարակատուները, ամսական պետք է վճարեն առնվազն 2 միլիոն դրամ»։