Օհանավան, Կարբի և Ուշի համայնքների տասնյակ գյուղացիներ այսօր դուրս էին եկել Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհ:
Այսօր առավոտյան ցուցարարներին նույնպիսի խոստում էր տվել նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Հայաստանի 32 համայնքներում։ Թերևս ամենաթեժ ընտրապայքարը ծավալվել էր Աբովյանում:
Թե՛ Վահագն Գևորգյանի, թե՛ Արթուր Հարությունյանի թիմերը համոզված են, որ հաղթանակն իրենցն է։
Երկու օրից Աբովյանում քաղաքապետ կընտրեն:
Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի եռօրյա այցի ընթացքում միայն հյուրանոցային ծախսերը հոգալու համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 3 միլիոն դրամ:
Մասիսի հիվանդանոցի 4 բուժքույրերն օրերս աշխատանքը կորցնելու մասին ծանուցագրեր են ստացել: Չեն հավատում ղեկավարության պատճառաբանությանը, թե հաստիքը կրճատվում է:
Ռուսական դպրոցը վարձակալության համար կվճարի մոտ 225 հազար դոլար, սակայն հայտնի չէ մեկ, թե՞ տասը տարվա համար:
Ինչպե՞ս է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հաջողվել մեկ օրվա ընթացքում լինել և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ առավոտյան Երևանում ավագանու նիստ վարել, և՛ հանդիպել Եվրոպական երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ ու ընդունել ղարաբաղցի աշակերտներին:
Աբովյանում այսօր մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը:
«Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի ավարտից հետո կազմակերպիչները չեղյալ են հայտարարել Չերնոգորիայի և Մակեդոնիայի ժյուրիի քվեարկության արդյունքները:
Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը պնդում է՝ ռեկտորների ընտրությունը ձևական բնույթ է կրում:
ՀՀԿ-ից հեռացված քաղաքապետի թեկնածուի եղբայրը ոստիկանական բաժանմունք է տարվել թմրամիջոց օգտագործելու կասկածով:
Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված մեքենաներում թմրամիջոց է օգտագործվել։
Վահագն Գևորգյանը վայելում է նաև ԲՀԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:
4-րդ երեխայի համար կառավարության խոստացած 1 միլիոն դրամը բազմազավակ Շուշան Դոյդոյանի համար գլխացավանք էր դարձել:
Գագիկ Ծառուկյանի մերձավոր անձի մրցակիցը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հեռացվել է ՀՀԿ-ից:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի փոխանցմամբ՝ Հարությունյանը հեռացվել է կուսակցության շարքերից կարգապահական խախտում թույլ տալու պատճառով։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ, իրավապահ մարմինները մարզպետի որդուն բերման ենթարկելու գործընթացը իրար վրա են բարդում:
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետորսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Բեռնել ավելին