Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Հանրապետական-Դաշնակցություն համագործակցության թեման, մամուլն անդրադառնում է նաև Վարդգես Գասպարիին ազատ արձակելու պահանջով պատգամավորների ստորագրահավաքին, այլ հրատապ թեմաների:
Ըստ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, Հայաստանը «չափազանց շահագրգիռ է», որ ԵՄ-ի հետ բանակցություններն ավարտվեն հնարավորինս արագ:
Ընդդիմադիր պատգամավորներն այսօր կառավարությանը կոչ արեցին հետաքրքրվել կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի առողջությամբ ու միջոցներ ձեռնարկել նրան անհապաղ ազատ արձակելու համար։
Խորհրդային տարիներին Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքը (Ամիրյան 2) վերականգնած ճարտարապետ Բորիս Քոչարյանը չի ընդունում շենքի ճակատային հատվածը քանդելու՝ քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումը` պնդելով, այն ինչ սկսել են քանդել 19-րդ դարավերջի տուն է:
Իշխող կուսակցության խոսնակը քննադատությանը հակադարձում է՝ ընդդիմադիր ՀԱԿ-ն էլ Դաշնակցության հետ համագործակցության փորձեր արել է:
ԸՕ վերաբերյալ մի շարք ընդդիմադիրների, հասարակական կազմակերպությունների թիվ մեկ պահանջը կարող է և իրականություն չդառնալ:
Մամուլն անդրադառնում է կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումներին, քաղաքական, տնտեսական և սոցիալական մի շարք հրատապ թեմաների:
Կառավարության նիստում այսօր հաստատվեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին բաժանելու առաջարկը և ուղարկվեց Ազգային ժողով՝ արտահերթ քննարկման։
Լևոն Զուրաբյանն առաջարկում է նոր պլատֆորմի թիվ մեկ պահանջը դարձնել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը։
Նախօրեին Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է սահմանին մոտ տներից մեկը, ճաքել է պատը, կոտրվել են պատուհանները։
Ըստ իրավապաշտպանի, «այժմ փորձ է արվում առանձին էպիզոդներով քրեական գործերի միջոցով կոծկել կազմակերպված հանցագործության բնույթը»։
Քաղաքապետարանը նախորդ տարի ծախսել է 72 միլիարդ դրամ
Քանդման ենթակա «Դոլմամայի» տերը հույս ունի, որ կառուցապատողը կհետաքրքրվի նոր նախագծով, որն առաջարկում է էլիտար շենք կառուցել՝ առանց հինը քանդելու:
Մամուլը լուսաբանում է Բանակի օրվան նվիրված միջոցառումները, դրանց ժամանակ լրագրողների հետ զրույցներում բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների արած հայտարարությունները:
Փետրվարի 3-ին դատարանը կհրապարակի Երևանի կենտրոնում՝ Պուշկինի 8 և 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի և հարակից կառույցների օտարման հարցով դատավճիռը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակռոուպցիոն կենտրոնը հրապարակել է 2015 թվականի կոռուպցիայի ընկալման վերաբերյալ ուսումնասիրությունը։
Ազգային վիճակագրական ծառայութան (ԱՎԾ) վերջին տվյալներով, 2015-ին Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 8 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ ավելի քան 20 տոկոսով, ներմուծումը կրճատվել է համարյա 1 միլիարդ դոլարով:
Անցյալ տարեվերջին սնանկ ճանաչված «Էյր Արմենիա» ընկերությունում պնդում են, թե իրենց պարտքերի առյուծի բաժինն առաջացել է ռուսաստանյան ավիաընկերությունների ագրեսիվ քաղաքականության ու օդային երթևեկությունը կարգավորող «Ռոսաերոնավիգացիա»-ի պատճառով։
Կառավարությունը դեռևս չի պարզաբանում, թե երբ է ռուսական կողմը պատասխանելու գազի գինը վերանայելու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքին, և թե հայկական կողմը գնի ինչ փոփոխություն է ակնկալում։
Իսկ տարեսկզբից սկսված արժեզրկման նոր ալիքը է՛լ ավելի է սրում իրավիճակը։
Բեռնել ավելին