6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի՝ վաղաժամ ազատ արձակման դիմումը կրկին մերժվել է, ինչից հետո այսօր ազատամարտիկը բանտում անժամկետ հացադուլ է հայտարարել։
Մամուլը անդրադառնում է 1999-ի հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հարազատների երեկվա հայտարարություններին, խորհրդարանում օմբուդսմենին ուղղված քննադատություններին, լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը:
Հալեպը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում իշխանությունների արձագանքն է «Նոր Հայաստան»-ի անհնազանդության կոչերին:
Գանձակի գյուղապետն ասում է, որ 1 հեկտարից իբր 60 տոննա կարտոֆիլ ստանալու մասին՝ նախարարության հրապարակած ցուցանիշն ընդամենը «աչքաչափով» արված գնահատականի արդյունք է:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում վարչապետի նշանակումն է ՀՀԿ-ի հանրաքվեի շտաբի պետ և այդ համատեքստում՝ ընտրությունների քարոզարշավին պետական պաշտոնյաների մասնակցության թեման:
Մամուլի ուշադրության կենտրոնում Եվրոպական դատարանի երեկվա վճիռն է հօգուտ Փերինչեքի։ Մամուլը քննարկում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի աղմկահարույց հայտարարությունները։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսի խոսքով՝ եթե կառավարության անդամները մենաշնորհային դիրքեր ունեն, դա լուրջ խնդիր է:
Անցած գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրկին հանգիստ չի եղել:
Սերգեյ Դովլաթովի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերային ներկա կլինեն գրողի այրին և դուստրը։
Մամուլն անդրադառնում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին ու «Ոչ» -ի ճակատում տեղի ունեցող զարգացումներին։
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում երեկ Ազգային ժողովում և խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձություններն են:
Նախկին աշխատակիցները պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը։
Լրատվամիջոցներն անդրադառնում են «Էրեբունի-Երևան» տոնակատարության գումարները սահմանամերձ գյուղերին ուղղելու նախաձեռնությանը, ղարաբաղյան գործընթացում վերջին զարգացումներին, ՀԷՑ-ի վաճառքին, «Սդղի գյոլի» գործին և այլ հրատապ թեմաների:
«Ջունգլ» մականունով հայտնի Գևորգ Սարգսյանն ու երկու զարմիկները՝ Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը շարունակում են պնդել, որ կապ չունեն 54-ամյա տղամարդու մահվան հետ։
Իսկ Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծում անցած օրերի լարվածությունը շարունակվում է:
Ըստ ԼՂ նախագահի խոսնակի, «քանի ուշ չէ, նրանք պետք է խելքի գան, քանի որ սեփական պետության ճակատագիրն են վտանգում»:
Իսկ երեկ Բերդավանում հակառակորդի կրակոցներից վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում։
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումն է, երբ Ադրբեջանի զինուժի կողմից գնդակոծության հետևանքով Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել: Թերթերը տարօրինակ են համարում այդ իրադարձություններին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների արձագանքը: Մամուլն անդրադառնում է նաև ղարաբաղյան շփման գծում խաղաղության ամրապնդմանն ուղղված ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությանը:
Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում են կատարել երեք տարի առաջ տված խոստումը։
Բեռնել ավելին