Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումն է, երբ Ադրբեջանի զինուժի կողմից գնդակոծության հետևանքով Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել: Թերթերը տարօրինակ են համարում այդ իրադարձություններին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների արձագանքը: Մամուլն անդրադառնում է նաև ղարաբաղյան շփման գծում խաղաղության ամրապնդմանն ուղղված ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությանը: