Հայաստանի վարչական դատարանը չորեքշաբթի օրը մերժեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցը՝ վերջինիս աշխատանքից ազատելու մասին Կրթության եւ գիտության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում այսօր նշվում է Կանանց միջազգային տոնը:
«Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» քննարկմանը «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցների ազատության խնդիրը եղել է բոլոր նախագահների օրոք:
2010-ին Հայաստանում արձանագրված Facebook բումի մասին փաստում են ոչ միայն սոցիալական այս ցանցի հավատարիմ օգտատերերը, այլեւ վիրտուալ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը հետեւող լրատվամիջոցներն ու օրեցօր ցանցին անդամագրվող նորեկների հոսքը:
Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճեց Մարիամ Սուխուդյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության:
Ոլորտի մասնագետները կոչ են անում խստացնել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար օրենքով նախատեսված պատժամիջոցները: Նույնպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունը:
Կահիրեում Հայաստանի դեսպանությունում արդեն 3 օր գործող «թեժ գծին» զանգահարել է շուրջ 60 Հայաստանի քաղաքացի:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հաջորդ շաբաթ պաշտոնապես հրաժարական կտա եւ կանցնի նոր աշխատանքի:
Բնապահպանության նախարարության 2011-ի գերակա ուղղությունները լինելու են ձկան պաշարների համալրումը եւ շրջակա միջավայրի պահպանմանը նպաստող օրենսդրական բարեփոխումները:
Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկուշաբթի օրը ավարտվեց բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցի դատաքննության փուլը: Դատավճիռը կհրապարակվի փետրվարի 7ին:
Այսօր Հայաստանի վարչական դատարանը կարճեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ–ի հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ):
Հայ բնապահպանները մտահոգված են Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Դինո գոլդ մայնինգ» ընկերության կողմից բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագորման նախագծի առնչությամբ:
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները ուրբաթ օրը նախագահական նստավայրի դիմաց պահանջում էին իրենց գյուղապետի հրաժարականը:
Երեւանի Կոզեռն թաղամասի բնակիչները հինգշաբթի օրը Կառավարության շենքի դիմաց պահանջում էին իրենց սեփականություններին համարժեք փոխհատուցում տրամադրել:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հունվարի 20-ին «Ա1+»-ին կտրամադրի «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային փաթեթների պատճենները:
Հունվարի 6-ից Հանրապետության հրապարակում աշխատող Ձմեռ պապերն ու Ձյունանուշները դժգոհ են Երեւանի քաղաքապետարանից:
Միացյալ Նահանգների նախագահը Մինսկի խմբի նախկին համանախագահին դեսպան նշանակեց Կոնգրեսի միջնստաշրջանային ընդմիջման ժամանակ:
Բնապահպանության նախարարությունը հերքում է, որ մայրաքաղաքում վաճառվում են Հայաստանում ապօրինի հատված բնական եղեւնիներ եւ սոճիներ:
Սոցիալական ապահովության պետական ծառայության 300 աշխատակիցներ, որոնք բոլորը Հանրապետական կուսակցության անդամներ են, երկուշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց:
Համաձայն Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հաշվարկների` ամանորյա պատշաճ սեղան գցելու համար համեստ հայ ընտանիքին հարկավոր է նվազագույնը 500 դոլար:
Բեռնել ավելին