Մատչելիության հղումներ

Խանջյան փողոցում տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում


Դդմաշենցի բանվորների կյանքին առայժմ վտանգ չի սպառնում
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Դդմաշենցի բանվորների կյանքին առայժմ վտանգ չի սպառնում

Այսօր տեղի ունեցած փլուզման հետեւանքով տուժածներից ծանր է Վոլոդյա Մաթեւոսյանի վիճակը։

Երեւանի Խանջյան փողոցի կիսակառույց շինությունում այսօր տեղի ունեցած փլուզման հետեւանքով տուժածներից 9-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նրանք բոլորը Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղից են:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Տուժածներից Վոլոդյա Մաթեւոսյանի վիճակը, Մանուկյանի փոխանցմամբ, ամենածանրն է` թեեւ նրա կյանքին եւս վտանգ չի սպառնում:

Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն տրամադրվեց միայն Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գալուց հետո: Տուժածներին այցելելուց հետո նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ նրանք բժշկական օգնություն կստանան անվճար` պետպատվերի շրջանակներում:

Խանջյան 20 հասցեում կեսօրին տեղի ունեցած փլուզման փաստի առթիվ, որի հետեւանքով 11 մարդ մնացել է փլվածքի տակ, հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով («Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): Գործի շրջանակներում կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ, ինչից հետո միայն հնարավոր կլինի խոսել փլուզման պատճառների մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը փոխանցեց, որ Խանջյան 20 հասցեում «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ընկերություններին շինարարության թույլտվություն քաղաքապետարանը տվել է 2009 թվականին, սակայն թույլտվության ժամկետն ավարտվել է, եւ ընկերությունները չեն դիմել նոր թույլտվություն ստանալու համար:

Ավելին` վերջերս քաղաքապետարանը տուգանել է նշված ընկերություններին:
XS
SM
MD
LG