Հայաստանի Վճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի այն որոշումը, որով մերժվել էր վարույթ ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի` մասնավորապես «Էկոդար» հասարական կազմակերպության հայցադիմումը: «Սա նշանակում է, որ Վարչական դատարանը ստիպված է քննել մեր հայցադիմումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց փաստաբան Հայկ Ալումյանը: