Ըստ ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների հաստատված ժամանակացույցի` թեկնածուները առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 1-ը, ընտրացուցակները ընտրատեղամասերում փակցված կլինեն մինչեւ դեկտեմբերի 1-ը, թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 26-ն է: Թեկնածուների գրանցումը կկատարվի դեկտեմբերի 1-6-ը, իսկ քվեաթերթիկները կթողարկվեն 2010-ի հունվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում: Ընտրության արդյունքները կամփոփվեն մինչեւ 2010 թվականի հունվարի 16-ը:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` թիվ 10 ընտրատարածքում իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունեն ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Վահան Բաբայանը՝ ՄԻԱԿ-ից եւ Տիգրան Ուլիխանյանը՝ Առաջադիմական կուսակցությունից:
Խոսրով Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այդ լուրերը` ընդգծելով, թե այս պահի դրությամբ նման քաղաքական ծրագրեր չունի: Իսկ Առաջադիմական կուսակցությունից Տիգրան Ուլիխանյանը հաստատեց թիվ 10 ընտրատարածքում իր թեկնածությունը առաջադրելու մտադրությունը` ասելով, որ այդ մասին առաջիկայում կխոսի հրապարակայնորեն: