«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է մտածի՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու նվազագույն չափանիշներին: Նիկոլ Փաշինյանն է այսօր կարծիք հայտնել, ապա ասել է, որ ո՛չ խորհուրդ է տալիս, ո՛չ էլ կարող է ստիպել։