Մատչելիության հղումներ

ՀՀ դատախազությունը «պաշտոնական տեղեկատվություն չի ստացել» Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ում ապաստան խնդրելու մասին


Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնում ասուլիսի ժամանակ, արխիվ
Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնում ասուլիսի ժամանակ, արխիվ

Գլխավոր դատախազությունը պնդում է, որ «պաշտոնապես տեղեկատվություն չեն ստացել, թե Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, հանրապետական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում»։

Շրջանառվող տեղեկությունը «Ազատության» հարցին ի պատասխան ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր Կարելիայի փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին, ում ռուսական մամուլը ներկայացնում է որպես Միհրան Պողոսյանի փաստաբան։

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Պողոսյանը հայտնաբերվել էր Ռուսաստանում և Հայաստանի ու Ռուսաստանի դատախազությունների համագործակցության արդյունքում կալանավորվել: Հայաստանի իրավապահները փորձում են կազմակերպել Միհրան Պողոսյանի արտահանձնումը։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ Ռուսաստանի իրավապահ մարմիններին ներկայացվել է Պողոսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ արդյոք կասեցվե՞լ է արտահանձնման գործընթացը՝ քաղաքական ապաստան հայցելու հիմքով, դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրայանն ասաց․ - «Մենք նման տեղեկատվություն պաշտոնապես չենք ստացել, թե Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG