2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով դատական նիստում երեքշաբթի օրը հերթական վկան հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Հակոբ Հակոբյանի գործով դատական նիստը երկուշաբթի օրը այդպես էլ չկայացավ: Նախ նիստը ընդմիջվեց վկաների չներկայանալու պատճառով, իսկ հետո, երբ ներկայացավ վկաներից Մուշեղ Անտոնյանը՝ մեղադրողի վատառողջության պատճառով:
Ոստիկանությունը չորեքշաբթի երեկոյան խուզարկություններ է անցկացրել Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ այս գյուղի բնակիչ, «Հայռուսգազարդի» Արտաշատի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Ղազարյանի եւ մի խումբ անձանց միջեւ մոտակա Արտաշատ քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Մամուլի հրապարակումների համաձայն, Ղազարյանի հետ հակամարտության մեջ մտած անձինք հանդիսանում են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի թիկնապահները։
Մայիսի 19-ին հանրապետության տարբեր դատարաններում շարունակվեցին 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի դատավարությունները։
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի պարտականություններից:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի օրը շարունակվեց Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ դատարավորությունը: Վկաներից Յաշա Մելքոնյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում սուտ ցուցմունք է տվել:
Երկուշաբթի օրը Հայ հեղափոխական դաշնակցությունը պաշտոնապես ազդարարեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը:
ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Դաշնակցական պատգամավորները կշարունակեն զբաղեցնել խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր կոալիցիայի անունից առաջարկել է Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցությանը հետ վերցնել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններից հրաժարվելու մասին դիմումները:
Ազգային ժողովում հրավիրված խորհրդակցությանը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման գործում առկա իրավիճակը եւ վերջին զարգացումները:
Հայաստանի գործող քաղաքական կոալիցիայի անդամները` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները, այսօր տարածած համատեղ հայտարարությամբ արձագանքել են կոալիցիայից դուրս տալու մասին Դաշնակցության որոշմանը:
Այսօր տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որի կազմում ընդգրկված են Հայաստանի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, ուժային կառույցների ղեկավարները, քննարկվել են հայ-թուրքական վերջին զարգացումները:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ դատավարությունը, որի ընթացքում, պաշտպանական կողմի բորլոր միջնորդությունները մերժելուց հետո, հրապարակվեց մեղադրական եզրակացությունը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անկում է ապրել 6.1 տոկոսով` ինչը հիմնականում պայմանավորված է շինարարության ծավալների կտրուկ նվազմամբ:
Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի իրազեկումը մայիսի 1-ին Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու մասին: Արգելվել է, սակայն, հանրահավաքից հետո նախատեսված երթը:
Այսօր Շանթ Հարությունյանը «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» Նուբարաշենի կլինիկայից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Երեկ երեկոյան ոստիկանները մի խումբ ընդդիմադիր երիտասարդների արգելել են զբոսնել Երեւանի Հյուսիսային պողոտայում: Ժամը 19:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի հետ հատվող Թումանյան փողոցում տեղաբաշխված մի քանի տասնյակ ոստիկանները անցորդներից պահանջում էին անցնել փողոցի հակառակ մայթը` հեռացնելով Հյուսիսային պողոտայից: