Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել, հետևաբար երդմնակալությունը չի կայանա, նրա մանդատը կշարունակվի մինչև նոր խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունը։
Վրաստանի իշխող ուժը նախագահի պաշտոնում առաջադրել է ծայրահեղ աջ հայացքներով քաղաքական գործիչ, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիին։ Նախագահական ընտրությունների օր է նշանակվել դեկտեմբերի 14-ը։
«Ես լինելու եմ քաղաքական գործընթացների գլխին՝ մնալով ձեր նախագահը։ Չկա լեգիտիմ խորհրդարան, հետևաբար ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող ընտրել նոր նախագահ, ուստի չի կարող լինել երդմնակալություն»,- ասել է նա։
Ողջ Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ «Վրացական երազանք»-ի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ 2028 թվականի բանակցությունների գործընթացից հրաժարվելու որոշման։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ 107 մարդ է բերման ենթարկվել։ Բոլորը մեղադրվում են ոստիկանության պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ։
- Վրաստանի նոր նախագահին առաջին անգամ պիտի ընտրի 300 հոգուց բաղկացած ընտրիչների հանձնաժողովը, որում 150-ը նորընտիր խորհրդարանի պատգամավորները պետք է լինեն, իսկ 150-ը՝ մարզային պատվիրակներ։