Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով ութ մարդ է զոհվել, սպանվել է նաև հարձակումն իրականացրած անձը, այս մասին հայտարարել է Գրացի քաղաքապետը։ Austria Press Agency-ի հետ զրույցում Էլկե Կարը նշել է, որ զոհվածներից յոթը դպրոցի աշակերտներն են։
Պաշտոնյայի խոսքով բազմաթիվ անձինք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Տուժածների մասին ճշգրիտ տվյալներ ավստրիական ոստիկանությունը դեռևս չի հայտնել, հարձակվողի ինքնության, հարձակման շարժառիթների մասին ևս չի հաղորդվում։
Գրացը Ավստրիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում և ունի մոտ 300 հազար բնակիչ։