Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետը ևս հաստատում է՝ մոլորված պատանիները ՀՀ սահմանը չէին հատել


Սյունիք, արխիվ
Սյունիք, արխիվ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հաստատում է՝ օրեր առաջ մոլորված երկու պատանիները Հայաստանի սահմանը չէին հատել։

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս էր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում, որ բանակցում են նրանց հայրենիք վերադարձնելու համար, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Ղուկասյանն ասաց՝ հենց դրա համար հաջորդ օրը հերքեցին նախօրեին իրենց տարածած տեղեկությունը։

ԱԱԾ-ն հունիսի 6-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահասներ մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանում: Երեկոյան տեղեկացրին, թե հայտնաբերվել են ու արդեն Հայաստանում են:

Հաղորդագրության մեջ նաև նշվում էր՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Իշխանական կուսակցությունից էլ հայտարարել էին, որ բանակցում են տղաների վերադարձնելու ուղղությամբ:

Տղաների հարազատները «Ազատությանը» պատմել էին, որ Արավուս գյուղի մոտակայքում մոլորված պատանիներին ոչ առևանգել են, ոչ գերեվարել, տղաներն ադրբեջանական կողմում չեն հայտնվել:

Ավելի ուշ ԱԱԾ-ն ևս մեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանցիների կողմից Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG