Մատչելիության հղումներ

Զելենսկին վաղը կայցելի Թուրքիա, նախատեսված են Էրդողանի հետ բանակցություններ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը կայցելի Թուրքիա, մայրաքաղաք Անկարայում նախատեսված են նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններ, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Նախագահները կքննարկեն «երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը», X-ում գրել է Էրդողանի խոսնակ Ֆահրեթին Ալթունը։

Սա Թուրքիա Զելենսկու երրորդ այցը կլինի Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բարեկամական հարաբերություններ ունի միմյանց դեմ պատերազմող սևծովյան երկու հարևանների հետ։ Պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները անօդաչուներ են մատակարարել Ուկրաինային, միաժամանակ Անկարան հրաժարվել է միանալ Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG