Մատչելիության հղումներ

Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից․ Ուիթքոֆ


Թրամփ-Զելենսկի հանդիպումն Վաշինգտոնում, 28-ը փետրվարի, 2025թ․
Թրամփ-Զելենսկի հանդիպումն Վաշինգտոնում, 28-ը փետրվարի, 2025թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկած նամակում ներողություն է խնդրել «Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպի համար», հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում։

Փետրվարի 28-ին Վաշինգտոնում՝ Օվալաձև սենյակում, Թրամփի և Զելենսկու հանդիպումը թեժ վեճի վերածվեց։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն նույնիսկ մեղադրեց «անհարգալից» լինելու մեջ։

Օրեր անց Զելենսկին «ափսոսանք հայտնեց» տեղի ունեցած բանավեճի համար՝ պնդելով, թե «հանդիպումը ընթացավ ոչ այն կերպ, ինչպես ակնկալվում էր»։ «Ժամանակն է ուղղել դրությունը։ Մենք կցանկանայինք, որ ապագա համագործակցությունը և հաղորդակցությունը կառուցողական լիներ», - հայտարարել էր Ուկրաինայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG