Մատչելիության հղումներ

Զելենսկին մեղադրել է Սլովակիայի վարչապետին Կրեմլի «պատվերները» կատարելու մեջ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահը մեղադրել է Սլովակիայի վարչապետին Կրեմլի «պատվերները» կատարելու մեջ՝ վնասելու Կիևին և Ուկրաինայի ժողովրդին։

«Կարծես [Ռուսաստանի նախագահ] Պուտինը Ֆիցոյին հրահանգել է երկրորդ էներգետիկ ճակատ բացել Ուկրաինայի դեմ՝ ի հաշիվ սլովակ ժողովրդի շահերի»,- գրել է Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում։

Ռոբերտ Ֆիցոն երեկ ասել էր, որ Սլովակիան կքննարկի Ուկրաինայի դեմ պատասխան միջոցները, ինչպիսիք են հունվարի 1-ից հետո էլեկտրաէներգիայի պահեստային մատակարարումների դադարեցումը, եթե Կիևը դադարեցնի ռուսական գազի տարանցումը Սլովակիա։

Ֆիցոն, Հունգարիայի առաջնորդ Վիկտոր Օրբանը ԵՄ երկրների այն եզակի պաշտոնյաներից են, որ շարունակում են սերտ կապեր պահպանել Ռուսաստանի նախագահի հետ: Ֆիցոն այս շաբաթվա սկզբին այցելել է Պուտինին Մոսկվայում և հաստատել իր պատրաստակամությունը՝ ընդունելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները։

Զելենսկին ասել է, որ Սլովակիային բաժին է ընկնում Ուկրաինայի էլեկտրաէներգիայի ներմուծման գրեթե 20 տոկոսը։

XS
SM
MD
LG