Մատչելիության հղումներ

Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, Մոսկվա, 22-ը դեկտեմբերի, 2024թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, Մոսկվա, 22-ը դեկտեմբերի, 2024թ.

Սլովակիան ուրբաթ օրը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ընդունելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները, ընդ որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում «ընդունելի» էր համարել, որ այդ երկիրը դառնա երկխոսության «հարթակ»:

Պուտինը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Սլովակիան առաջարկել է հարթակ լինել հնարավոր խաղաղ բանակցությունների համար, և որ Ռուսաստանը «դեմ չէ դրան»՝ գնահատելով Բրատիսլավայի «չեզոք դիրքորոշումը»։

Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը հայտարարել է, որ ցանկացած բանակցություն պետք է տեղի ունենա «բոլոր կողմերի, հետևաբար նաև Ռուսաստանի մասնակցությամբ», ի տարբերություն հունիսին Շվեյցարիայում կայացած նախորդ գագաթնաժողովի:

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այն եզակի եվրոպացի առաջնորդներից է, որոնք Կրեմլի հետ լավ հարաբերություններ ունեն: Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում նա հանդիպել է Պուտինի հետ՝ Կիևի զայրույթը հարուցելով։

Ֆիցոն նաև դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և մեղադրում է Կիևին իր երկիր ռուսական գազի մատակարարումը վտանգելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG