Մատչելիության հղումներ

Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին «անհապաղ կատարել» մատակարարումների վերաբերյալ համաձայնությունները


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերստին կոչ է արել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին «անհապաղ կատարել» զենքի և այլ մատակարարումների վերաբերյալ համաձայնությունները՝ օգնելու Ուկրաինային պայքարել ռուսական ներխուժման դեմ:

Տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ ռազմական փաթեթների հետաձգման յուրաքանչյուր ուշացում առաջնագծում իր բացասական հետևանքներն է ունենում։

Կիևը բազմիցս հայտարարել է, որ պետք է կարողանա ավելի հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածք՝ պաշտպանվելու ռուսական զորքերի ներխուժումից:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ ասել է, որ նախագահ Բայդենը հանձնառու է օգտագործել [իր պաշտոնավարման ընթացքում մնացած] չորս ամիսները՝ Ուկրաինայի հաղթանակի համար:

Շաբաթվա սկզբին էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքը «պատերազմի» մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, իսկ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շեշտել, թե այդ դեպքում Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի մայրաքաղաքը սովորական սպառազինությամբ։

XS
SM
MD
LG