Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր 49 ուկրաինացի ազատվել են ռուսական կալանքից և վերադարձել հայրենիք՝ գերիների փոխանակման հերթական ծրագրի շրջանակներում։
«Ազատ արձակվածների թվում են Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներ և քաղաքացիական անձինք», - ասել է Զելենսկին։
Ռուսաստանը դեռևս չի հայտնում փոխանակման մանրամասները: