Մատչելիության հղումներ

Զելենսկին այցելել է սահմանամերձ գոտի, որտեղից ուկրաինական ստորաբաժանումները հարձակվել են Կուրսկի մարզի վրա


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտնել է, որ այցելել է երկրի հյուսիս-արևելյան սահմանամերձ գոտի, որտեղից ուկրաինական ուժերը երկու շաբաթ առաջ հարձակում են իրականացրել Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա, և հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ ևս մեկ գյուղ են վերցրել։

Զելենսկին ասել է, որ Սումիի մարզում հանդիպել է զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ։ Զելենսկու հրապարակած տեսանյութում նա սեղմում է հրամանատարի ձեռքը և ողջագուրվում նրա հետ։

Զելենսկին նշել է, որ Կուրսկի գործողությունից հետո նվազել են ռուսական կողմից Սումիի մարզի ուղղությամբ հրետակոծությունները և խաղաղ բնակիչների զոհվելու դեպքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG