Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ադրբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիևի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ:
Էրդողանն ընդգծել է Անկարայի աջակցությունն այդ գործընթացին, ասված է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:
Էրդողանը նաև նշել է, որ երկու երկրները շարունակում են համագործակցությամբ տարբեր ոլորտներում: