Մատչելիության հղումներ

Զելենսկի. Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցությունների մասին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցությունների մասին` պնդելով, որ Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության կնքված համաձայնությունները։

«Ուկրաինան չի մասնակցում։ Ուկրաինան այդ մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինան Ուկրաինայի հարցով առանց Ուկրաինայի ցանկացած բանակցություն գնահատում է արդյունք չունեցող։ Մենք չենք կարող ճանաչել մեր մասին որևէ պայմանավորվածություն առանց մեզ։ Եվ մենք չենք ճանաչի նման պայմանավորվածությունները», - ասել է Զելենսկին հեռավար ասուլիսում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «կներգրավվի» ռուսական պատերազմին ավարտին ուղղված ցանկացած խաղաղ բանակցություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG