Մատչելիության հղումներ

Զախարովա․ «Լավրովն ու Միրզոյանը անկեղծ զրույց են ունեցել Մոսկվայում»


«Ռուսաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի դռնփակ հանդիպումը շարունակվել է գրեթե երեք ժամ և անկեղծ բնույթ է կրել», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով շաբաթասկզբին Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունները։

«Ամեն ինչ չէ, որ նախատեսված էր տեսախցիկների համար», - հավելել է Զախարովան։

Ասուլիսի ընթացքում ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Երևանի և Բաքվի միջև` «ամուր, հարատև, կայուն խաղաղության իրական ճանապարհային քարտեզը արտացոլված է 2020-ից 2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ հայտարարություններում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG