Մատչելիության հղումներ

Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանը 9 նավ է պահում Սև և Ազովի ծովերում


«Կալիբր» տեսակի հրթիռ արձակող ռուսական նավը Միջերկրական ծովում, արխիվային լուսանկար
«Կալիբր» տեսակի հրթիռ արձակող ռուսական նավը Միջերկրական ծովում, արխիվային լուսանկար

Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի տվյալներով՝ հունիսի 10-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանն, այդ թվում՝ թևավոր հրթիռներ կրող ինը նավ է պահում Սև և Ազովի ծովերում։

Ըստ այդ տվյալների՝ Սև ծովում կա մեկ ռուսական նավ, իսկ Ազովի ծովում հերթապահում է ութ նավ։

Բացի այդ, ռազմածովային ուժերը հայտնել են, որ Միջերկրական ծովում էլ «Կալիբր» թևավոր հրթիռներ կրող երկու ռուսական նավ կա։

Ապրիլին Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարեցին, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ռուսական Սևծովյան նավատորը կորցրել է իր նավերի մոտ մեկ երրորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG