Մատչելիության հղումներ

Ըստ իրավապահների՝ Վրաստանի նախկին վարչապետը խոստովանել է, որ ապօրինի եկամուտ է ստացել


Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է, որ հանցագործություն է կատարել, հայտնում են Պետական անվտանգության ծառայությունից:

«Հարցաքննվել է պետական անվտանգության ծառայության կողմից և ամբողջությամբ ընդունել է տարիներ շարունակ ապօրինի եկամուտներ ստանալու փաստը», - նշել են գերատեսչությունից:

Առաջիկա օրերին պարզ կդառնա նրա խափանման միջոցի հարցը, հավելել են ՊԱԾ-ից:

Օրեր առաջ իրավապահները հայտնել էին, որ Ղարիբաշվիլիի, պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց և այլ նախկին պաշտոնյաների տներում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել է ավելի քան 7 միլիոն և 136 հազար լարի կանխիկ գումար:

Գերատեսչության տվյալներով՝ բացի կանխիկ գումարից, խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են 198 միավոր ոսկերչական իրեր և ժամացույցներ, թանկարժեք նկարներ, մի քանի հազար էջ ծավալով փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք:

XS
SM
MD
LG