Մատչելիության հղումներ

Վրաստանում խուզարկել են իշխող ուժի երբեմնի ազդեցիկ ներկայացուցիչների տները


Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

Վրաստանի ուժայինները հատուկ գործողություններ են իրականացրել երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի տներում, հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը։

Խուզարկությունների ընթացքում, դատախազության հաղորդմամբ, առգրավվել են էլեկտրոնային սարքավորումներ, փաստաթղթեր, կանխիկ գումար:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ խուզարկություններ են իրականացվել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված անձանց տներում՝ ընդհանուր առմամբ 22 հասցեներում։

Թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում հատուկ գործողությունները, ինչի մեջ են կասկածվում իշխող ուժի երբեմնի ազդեցիկ ներկայացուցիչները, պաշտոնապես չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG