Մատչելիության հղումներ

YouTube-ը 24,5 միլիոն դոլար կվճարի՝ կարգավորելու Թրամփի հաշվի կասեցման գործը


Alphabet-ին պատկանող YouTube-ը համաձայնել է 24,5 միլիոն դոլար վճարել՝ կարգավորելու ԱՄՆ նախագահի կողմից ընկերության դեմ ներկայացված դատական հայցը:

Նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր դատարան՝ կապված 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի անկարգություններից հետո իր օգտահաշվի դադարեցման հետ:

2021 թվականի հուլիսին Թրամփը դատի է տվել նաև Twitter-ին և Facebook Meta-ի սեփականատիրոջը:

Այս տարվա սկզբին Meta-ն և X-ը պայմանավորվել էին վճարել դատական հայցերի կարգավորման համար:

Այս գործարքով Google-ը դառնում է երեք խոշոր տեխնոլոգիական ընկերություններից վերջինը, որ կարգավորում է Թրամփի կողմից 2021 թվականի հուլիսին ներկայացված դատական հայցերը, որոնցում ընկերություններին մեղադրում են պահպանողական տեսակետները ապօրինի լռեցնելու մեջ։

Թրամփը չի կորցրել YouTube-ի իր ալիքը 2021 թվականին, սակայն նրան արգելել են նոր տեսանյութեր վերբեռնել: Այն վերականգնվել է 2023 թվականին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG