Ուկրաինան Եվրամիության տրամադրած գումարներով անօդաչու թռչող սարքեր կարտադրի, այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դե Լայենը:
Նա ընդգծել է, որ այդ գումարները Կիևին կտրամադրվեն վարկի տեսքով, որի երաշխիք կհանդիսանան ԵՄ տարածքում գտնվող ռուսաստանյան սառեցված ակտիվները։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ այս գործարքի շրջանակներում Կիևին առաջիկայում շուրջ 2 միլիարդ եվրո կհատկացվի։ «Այս հատկացումների շնորհիվ Ուկրաինան կկարողանա ամբողջությամբ իրացնել դրոնների արտադրության իր ներուժը»,- պնդել է ֆոն դեր Լայենը։