Գերագույն Ռադան ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաստատել է Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածությունը Ուկրաինայի վարչապետի պաշտոնում։
39-ամյա Սվիրիդենկոյին այս շաբաթասկզբին նախագահ Զելենսկին էր առաջադրել՝ ռուսական ագրեսիայիա մեկնարկից ի վեր կարդյաին ամենամեծ փոխատեղումներն անելով կառավարության կազմում։ Զելենսկին պնդել էր, թե դրանց նպատակն է ընդլայնել տնտեսական համագործակցությունը դաշնակիցների հետ և անողոք դարձնել պայքարը կոռուպցիայի դեմ։
Նոր վարչապետը, որ մինչ այդ զբաղեցնում էր Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ապրիլին բանակցել և ստորագրել էր Միացյալ Նահանգների հետ համաձայնագիրը՝ Ամերիկային տալով արտոնյալ պայմաններ՝ Ուկրաինայի հազվագյուտ մետաղների արդյունաբերության ու երկրի վերակառուցման գործում։
Կառավարության նախկին ղեկավար Դենիս Շմիգալին Զելենսկին առաջադրել է պաշտպանության նախարարի պաշտոնում։