Մատչելիության հղումներ

Վրացական բանտում ադրբեջանցի լրագրողը չոր հացադուլ է հայտարարել


Վրացական բանտում գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը չոր հացադուլ է հայտարարել՝ հրաժարվելով ոչ միայն սննդից, այլև ջրից, այս մասին հայտնել է նրա կինը՝ Սևինջ Սադիգովան։

«Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմը կատարում է Իլհամ Ալիևի քաղաքական պատվերը: Երկու ռեժիմներն էլ ժողովրդի թշնամիներ են և մարդասպաններ։ Աֆղան Սադիգովը հացադուլի մեջ է արդեն 136 օր։ Նրա վիճակն արդեն շատ ծանր էր, և չգիտեմ, թե ինչ կլինի այսօրվանից հետո»,- սոցցանցերում գրել է լրագրողի կինը։

Անցած շաբաթ Թբիլիսիի դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց Սադիգովի կալանքը՝ մերժելով գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը։ Նման խնդրանքով միջնորդություն էին ներկայացրել մի խումբ վրացի լրագրողներ։

Ադրբեջանցի լրագրողը ձերբակալվել է անցած տարվա օգոստոսին Բաքվի պահանջով։ Հայրենիքում նա մեղադրվում է շորթման մեջ։ Ինքը՝ Սադիգովը, պնդում է, որ լրագրողական գործունեության համար է թիրախավորվել։ 2020 թվականին նա այլ մեղադրանքներով 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ադրբեջանում և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն էր հաստատել Վրաստանում։

XS
SM
MD
LG